Դերասան Վահան Թովմասյանը հայր է դարձել․ լուսանկար և այլ մանրամասներ

Նախորդ տարի նոյեմբեր ամսին ընտանիք կազմած հանրահայտ արտիստ Վահան Թովմասյանի ընտանիքում այսօր արդեն համալրում կա։ Արտիստը, որ ընտանիք է կազմել դիմահարդար Ջուլիետտա Մխիթարյանի հետ, արդեն հայրիկ է դարձել։

Այս մասին տեղեկությունն առաջին անգամ սոցիալական իր հարթակում հանրայնացրել է հենց նորաթուխ մայրիկը՝ Ջուլիետտան, որը ծննդատնից տեղադրել է իր բալիկի ծննդյան մասին հավաստող թերթիկը, որի մեջ կան մանրամասներ նորածին բալիկի մասին։

Ըստ այդմ էլ հայտնի է դառնում, որ ամուսինների առաջնեկը աղջիկ է, ում Էվա անունն են տվել։ Երեխան լույս աշխարհ է եկել հունիսի քսանվեցին։ Նա ծնվելու պահին կշռել է 3850 գրամ, իսկ հասակը եղել է 52 սմ։

Նորությունը ուրախացրել է շատերին։ Շատերն են նորաթուխ հայրիկին ու մայրիկի շնորհավորել դստրիկի լույս աշխարհ գալու առիթով։ Հիշեցնենք, որ Վահանի և Ջուլիետտայի հարսանեկան կնքահայրը հանրահայտ մեկ այլ արտիստ էր՝ Ռաֆայել Երանոսյանը։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: