Գոհար Ավետիսյանն այցելել է իր հայաստանաբնակ տատիկին․ ահա թե ինչ հուզիչ տեսանյութ է հրապարակել նա

Գոհարը մի քանի անգամ առիթ ունեցել է տեսանյութեր հրապարակել իր տատիկի մասնակցությամբ՝ իր սրտի ջերմությունն արտահայտելով տարեց կնոջ նկատմամբ, որն ապրում է հայաստանյան գյուղերից մեկում։ Ամենամգամյա հայաստանյան այցելությունների ժամանակ դիմահարդարը առաջին հերթին հենց տատիկին է այցելում։

Մի անգամ Գոհարը դիմահարդարել էր տատիկին։ Այս անգամ նա նույնպես առաջարկում է նրան դիմահարդարել, սակայն տատիկը մերժում է, իսկ Գոհարը ծածաղելով ասում է, որ տատն ատում է իր մասնագիտությունը։

Գոհարը հիանում է տատիկի աչքերով, դրանց խորությումբ։ Նա նշում է, որ ինքն իրեն երջանիկ է համարում, քանի որ հնարավորություն ունի տարվա մեջ մի քանի օր թողնել ամեն ինչ, գալ տատիկի մոտ և հաճելի ժամանակ անցկացնել նրա ընկերակցությամբ։

Իր տեղադրած տեսանյութում դիմահարդարը դիմում է մայրիկին՝ ասելով, որ ինքը նրա հայրական օջախում է հյուրընկալել, որտեղ նրա համար անհապաղ հյուրասիրության սեղան են գցել։ Գոհարի պատրաստած հուզիչ տեսանյութը՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: