«Աղավնոյի գյուղապետ Անդրանիկին շատերդ գիտեք՝ սփյուռքահայ է, խենթ է․․․» հուզիչ գրառում

Աղավնոյի խնդրին ու նրա խիզախ գյուզապետին այս օրերին անդրադարձան շատերը։ Անիտա Հախվերդյանը գրում է․ «Աղավնոյի գյուղապետ Անդրանիկին շատերդ գիտեք՝ սփյուռքահայ է, խենթ է. աշխարհաքաղաքական քարտեզի սեփական выкройка ունի:

Իրեն ասում են՝ քո գյուղը չկա Արցախի այսօրվա քարտեզի վրա, թող՝ դուրս արի: Սրան ի պատասխան նա նոր ջրհոր է փորում ու սփյուռքի իր ընկերների հանգանակություններով գյուղի հարցեր հոգում: Անցյալ հոկտեմբերի լուսանկար է:

Նաիրիի շնորհիվ ծանոթացա գյուղապետի հետ: Կրակոտ աչքերով ու կրքոտ ելևէջներով բացատրում էր, որ Աղավնոն պիտի պահել ու հետադարձի ճանապարհին ասեցի, հիշո՞ւմ ես, Նաիրի՝ ԱՂԱՎՆՈՆ կոկորդում փուշ է դառնալու ու հենց այստեղից սկսվելու է ազատագրական շարժումը միայն թե կամք ունենանք, կարողանանք պահել: Աղավնո գյուղի երեխեքը տուն-տունիկ են խաղում:

Տղերքը տուն են սարքում, աչոնը ճաշ եփում՝ շինարարների համար: Գնա՞նք Աղավնո»,- հարցով է իր հրապարակումը եզրափակել Անիտա Հախվերդյանը՝ կցելով լուսանկարներ:

Рейтинг
( 2 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: