Ահա թե ինչպես է Լուսինե Թովմասյանը շնորհավորել սկեսրայրի տարեդարձը

Հայտնի գեղեցկուհի, հաղորդավարուհիներից Լուսինե Թովմասյանի ընտանիքում այսօրը տոնական է, քանի որ ընտանիքը նշում է սիրելի պապիկի ծնդնյան տարեդարձը։

Սկեսրայրի ծննդյան օրվա առիթով Լուսինեն տեղադրել է համատեղ լուսանկարներ՝ գրելով այսպես․ «Այսօր մի շատ յուրահատուկ մարդու ծնունդ է։ Նա աշխարհի ամենալավ պապիկն է` ով նաև շատ լավ ընկեր է ու ամեն հարցում մեր կողքին է։

Անկեղծ, շատ եմ ուզում, որ բոլոր պապիկները և հայրիկները իր պես լինեն։ Շատ ուրախ եմ, որ նա մեր կողքին է։ Շնորհավոր ծնունդդ Աշոտ պապիկ»,- իր գրառումը եզրափակել է Լուսինեն։

Նշենք, որ Լուսինեն վերջերս կորցրել է իր հայրիկին։ Նրա հրապարակումներից հասկանալի է դառնում, որ նա ամուսնու ու երեխաների հետ հաճախ է այցելում սկեսրայրի տուն։

Ընդ որում, հասկանալի է նաև, որ երեխաները, հատկապես փոքրիկ Լեոն իրեն շատ ազատ ու անկաշկանդ է զգում պապիկի տանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: