«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ». Շատունովի երեխաները հորը վերջին հրաժեշտից լուսանկար են հրապարակել

Շատունովի հրաժեշտի թեման դեռ շարունակում է ակտուալ մնալ։ Մինչ լրագրողական տեսախցիկները ֆիքսել էին Շատունովի տղայի մտախոհ ու տխուր դեմքը հոր հագեհանգստի օրը, շատերը նկատեցին, որ սրահում չեն տեսել երգրի կնոջն ու աղջկան։

Ավելի ուշ երգչի երեխաները տեղադրել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են նրանք իրենց մայրիկի հետ համատեղ հրաժեշտ տալիս կյանքից վաղաժամ հեռացած հայրիկին։

Նրանք «Ցտեսությո՛ւն, հայրի՛կ» վերտառությամբ են լուսանկարները տեղադրել իրենց հարթակներում՝ այդպիսով հանրային կերպով հրաժեշտ տալով իրենց հորը։

Հիշեցնենք, որ երգչի կինը բազմանշանակ ու սկանդալային հայտարարություն էր արել Շատունովին թունավորելու մասին՝ խոստանալով առաջիկայում բացել փակագծեր ու նշել կոնկրետ անուններ։

Շատունովին մոտ գտնվող մարդիկ, հատկապես նրա կինը պնդում է, որ երգչի մահը կազմակերպված է և դա մեծ գումարների հետ է կապված, իսկ բժիշկները նշել են, որ երգիչ սրտի կաթված է ունեցել, սակայն անտեսել է իր վիճակը՝ ողջ օրը ոտքի վրա մնալով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: