Լեգենդ դարձած ինքնատիպ երգիչներից Հարութ Փամբուկչյանը նշում է տարեդարձը։ Նա, որ տարիներ շարունակ ապրում է Ամերիկայում, այսօր էլ շարունակում է երգել իր հայրենակիցների համար և ապրել հայրենիքում։
Հ․ Փամբուկչյանի տարեդարձին նրա ընկերներից շատերն են անդրադարձել՝ շնորհավորել նրան օրվա առիթով։ Հարութի ընկերներից Ներսիկ Իսպիրյանը, տեղադրելով իրենց համատեղ լուսանկարները, ընկերոջն այսպիսի շնորհավորական խոսքեր է ուղղել․
«Սիրելի ընկե´ր, բարով ես ծնվել։ Ապրիր առողջ և երկար տարիներ։ Քո երգը իր բույնն է հյուսել հայի սրտում»։ Այսօր Հարութին նկարահանման տաղավար էին հրավիրել Արմեիա հեռուստաընկերության առավոտյան հաղորդման ներկայացուցիչներն ու կազմակերպիչները՝ անակնկալ մատուցելով երգչին։
Ինչպես նշեցին, Հարութն այս օրերին վայելում է հայրենիքի ու հայրենակիցների ջերմությունը։ Նա ժամանակավոր բնակվում է հյուրանոցում՝ պատրաստվելով իր առաջիկա մենահամերգին։
Հյուրանոցի անձնակազմը անակնկալ է մատուցել երգչին։ Նա տեղադրել է այդ տեսանյութը, որը կցված է ստորև։