Հրազդանի թատրոնում Տիգրան Գյուլումյանը Կ․ Խոդիկյանի պիեսի հիման վրա բեմադրել է «Տունը սահմանի վրա» հուզիչ ներկայացումը, որը հայաստանյան սահմանային գյուղերից մեկում ապրող ընտանիքի պատմություն է։
Ներկայացման դերասանական կազմի ներկայացման մեջ է ընդգրկված նաև Սիրանուշ Լազյանը, որը, ինչպես պարզվում է, մարմնավորում է իր մայրիկի կերպարը։ Ըստ ներկայացման, ընտանիքի հայրը զոհվում է սահմանը պաշտպանելիս, իսկ մայրը սկզբունքային է գտնվում և չի լքում իր տունը, որը սահմանին է։
Սկզբունքային կնոջ դերը մարմնավորել է Սիրանուշ Լազյանը։ Սիրանուշի համար հոգեբանորեն բավականին դժվար է եղել կերտել ամուսնուն կորցրած կնոջ դերը, քանի որ տարիներ առաջ նույն ճակատագրին է արժանացել իր մայրիկը։
Պիեսի սյուժեն շատ նման է Սիրանուշի ընտանիքի պատմությանը։ Սիրանուշը խոստովանում է, որ փորձել է հնարավորինս փոխանցել Մարիամի ապրումները։ Իր մայրը ևս Մարիամի նման փորձել է այնպիսի երեխաներ դաստիարակի, որ արժանի լինեն հոր սխրանքին։