Հանրահայտ իշխանական գործիչներից Մխիթար Հայրապետյանն այսօր կատարում է իր կյանքի կարևորագույն քայլերից մեկը՝ ընտանիք կազմելով։ Մխիթարն ամուսնանում է գեղեցկուհի հաղորդավարուհի Լյուսի Վանա Կարապետյանի հետ։
Լյուսին Սփյուռքի մեր ներկայացուցիչներից է, որի հետ Մխիթարը ծանոթացել է դեռ այն շրջանում, երբ զբաղեցնում էր Սփյուռքի նախարարի պաշտոնը՝ հայաստանյան ծրագրերում փորձելով ներգարվել Սփյուռքի հայ երիտասարդ ուժերին։
Լյուսին մասնագիտությամբ հաղորդավարուհի է։ Նա վարում է Հանրայինի լրատվական այն հատվածը, որը արևմտահայերենով է և հիմնականում ստեղծվում է արևմտահայ լսարանի համար։ Լյուսին ակտիվ է նաև համացանցային հարթակում, սակայն հազվադեպ է Մխիթարի հետ կադրեր տեղադրում։
Մխիթարն այսօր, երբ լրատվամիջոցներն արդեն խոսում էին իր հարսանիքի լուրերի մասին, բացառիկ կադր է տեղադրել, որտեղ նա է իր հարսնացուի հետ։ Նրանք դուրս են գալիս եկեղեցուց։
Նշենք, որ զույգը Սաղմոսավանքում է պսակադրվել, իսկ Մխիթարի հրապարակած կադրն հենց այնտեղից է։