Քանի որ ընթանում է գործընթաց վաստակավոր մշակութային գործիչների գնահատման կարգի վերանայման մասին, լրագրողները Արա Խզմալյանից փորձել են ճշտել, թե ինչ է նախատեսվում որոշել այս բնագավառում ականավոր մտավորականներին գնահատելու համար։
Արա Խզմալյանը գտնում է, որ ատիստին կարելի է ավելի արժանավոր գնահատել, քան թե կոչումներ տալով։ Նա համարում է, որ կարևոր է այն հանգամանքը, որ արտսիտները մրցակցեն իրենց մասնագիտության ոլորտներում, քան թե կոչումներով։
Վստահեցնելով, որ որևէ մեկն իրավունք չունի մեկ այլ մարդուն ժողովրդական հռչակել, Ա․ Խզմալյանը նշում է, որ արտիստն ինքն է իր գործունեությամբ իրեն ժողովրդական հայտարարում։ Հիշեցնելով հարյուրավոր ժողովրդական արտիստների ժողովրդական կոչում ստանալու փաստը՝ Ա․ Խզմալյանը հավաստում է, որ նրանց մի մասին ժողովուրդը չի ճանաչում առհասարակ։
Արա Խզմալյանը սա համարում է խորհրդային շրջանի մնացուկ․ նրա ներկայացրած փաստարկները արտիստներին գնահատելու կարգի և կոչումների մասին կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։