Հեղեղումներ Երևանում․ «Այնպիսի տպավորություն է, որ Սուրենյանի զոքանչը եղանակի կառավարման պուլտը խառնել է հեռուստացույցի պուլտի հետ․․․»

Քիչ առաջ տեղատարափ անձրևն ու առատ կարկուտը անակնկալի բերեց երևանցիներին, հատկապես նրանց, որոնք այդ պահին փողոցում էին։ Շատերը կանգառներում և այլ բացօթյա վայրերում մինչև ոսկորներնը թրջվեցին։

Երևանյան փողոցները պատվել են ջրի առատ հոսքով։ Մտահոգիչ են հատկապես այն հատվածների վիճակները, որոնք համեմատաբար ավելի ցածրադիր դիրքում են գտնվում։ Երևանի ցածրադիր թաղամասերի բնակիչներն արդեն հասցրել են արձանագրել, որ իրենց մոտ հեղեղումներ են։

Դեռ հայտնի չէ, թե ինչ վնասներ է տվել մոտ տասնհինգ րոպե տևացած առատ անձրևն ու կարկուտը, բայց որ այն աննախադեպ էր վերջին ժամանակահատվածի համար, հստակ է։ Ինչպես միշտ, այս անգամ ևս համացանցում հումորային մեկնաբանություններ են հայտնվել։

Օգտատերերից մեկը՝ Էրիկ Սարգսյանը, գրել է․ «Այնպիսի տպավորություն է, որ Սուրենյանի զոքանչը եղանակի կառավարման պուլտը խառնել է հեռուստացույցի պուլտի հետ ու ինչքան կնոպկա կա հերթով սեղմում է»։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!