Երեկոյան վերջին շրջանի համար աննախադեպ առատ անձրևային ու ակրկտային տեղումներ եղան երևանյան մի շարք հատվածներում։ Որքան էլ զարմանալի է, քաղաքի հարավային ու արևմտյան հատվածներում որևէ տեղում չի գրանցվել։
Մինչդեռ մնացած հատվածների առատ անձրևն ու կարկուտը որոշ վնասներ է հասցրել քաղաքին ու բնակիչներին։ Բացի այն, որ բազմաթիվ քաղաքացիներ մնացել են անձրևի ներքո և թրջվել մինչև ոսկորները, եղել են նաև նյութական կորուստներ։
Հայտնի է, որ քամին տապալել է ծառեր՝ պատճառ դառնալով քաղաքի փողոցներից մի քանիսի միակողմանի կամ երկկողմանի փակմանը։ Աջափնյակում, Էրեբունիում և Կենտորնում հոսանքալարեր են կտրվել, որոշ շինությունների վրայից պոկվել են տանիքները, ծածկերը։
Հիմա էլ քաղաքային տարբեր հատվածներում աշխատանքներ են իրականացնում փրկարարական ջոկատները՝ փորձելով հնարավորինս շուտափույթ վերականգնել քաղաքի բնականոն վիճակը։
Այս ամենով հանդերձ, անձրևից անմիջապես հետո շողաց արևը՝ երկնքում գեղեցիկ ծիածանային տեսարան առաջացնելով։ Տեսարանը ֆիքսել է օգտատերերից Անահիտ Խեչոյանը։