Խփնվելու նկար․ հայտնի արտիստ Նարեկ Բավեյանն ընտանեկան լուսանկար է տեղադրել

Հայտնի արտիստներից Նարեկ Բավեյանը արդեն երկու չքնաղ բալիկների հայրիկ է։ Նա տարիներ առաջ ընտանեկան օջախ է կազմել Սարգսյան Քրիստինայի հետ, որը մասնագիտությամբ բալետի պարուհի է։ Քրիստինայի ու Նարեկի ընտանիքն արդեն մոտ ութ տարեկան է։

Նարեկ երկու զավակներն էլ տղաներ են։ Ծնողներն ավագ տղային Մարկ են անվանակոչել։ Մարկն արդեն վեց տարեկան է։ Ընտանիքի կրտսեր տղան մեկ տարի ու մի քանի ամսական է։ Նրան ծնողները Ռոբերտ անունն են տվել։

Ինչպես շատ ընտանիքներում, Նարեկի ընտանիքում ևս երկու եղբայրները բավականին կապված են իրար հետ, չնայած որ տարիքային տարբերությունը բավականին շատ է։ Շուրջ հինգ տարի կրտսեր եղբորից մեծ Մարկը կարծես հովանավորում է եղբորը։

Եղբայրն էլ իր հերթին սիրով է վերաբերվում ավագ եղբորը։ Այս մասին կարելի է գաղափար կազմել Նարեկի տեղադրած վերջին ընտանեկան կադրից, որտեղ երևում է, թե ինչպես են երկու եղբայրները միմյանց հետ պառկած հատակին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: