«Իմ լուսերեսն ու վարդերեսը»․ Ալեն Սիմոնյանի կինը լուսանկար է հրապարակել

Մարիամ Մարգարյանի հետ ընտանիք կազմելուց հետո Ալեն Սիմոնյանի ընտանիքում արդեն երկու բալիկներ են մեծանում։ Ալեն Սիմոնյանի տիկինը՝ Մարիամը, շարունակաբար կիսվում է օրեցօր մեծացող իր երեխաների նկարներով։

Ալենի կրտսեր տղան՝ Էրիկը, բավականին մեծացել և անուշիկ բալիկ է դարձել։ Մայրը տեղադրել է փոքրիկ Էրիկի և Վիկտորիայի լուսանկարները՝ գրելով․ «Իմ լուսերեսն ու վարդերեսը»։ Նշենք, որ Վիկտորիան արդեն դպրոցահասակ է և աշակերտուհի է։

Լուսանկարին արձագանքել են շատերը։ Արձագանքողների մեջ է եղել նաև Ալեն Սիմոնյանի մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը, որը գրել է․ «Իմ երկու հրաշքները՝ գեղեցիկ թոռնիկները»։ Այս մեկնաբանությունն էլ իր հերթին հավանել է Մարիամի մայրը՝ Հրապարակ թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի մայրը սիրում է թոռնիկների հետ ժամանակ անցկացնել։ Նրա սոցհարթակը ողողված է երկու տղաների և նրանց զավակների հետ անցկացրած ժամանացը պատկերող գեղեցիկ, ընտանեկան կադրերով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: