Գրիգը մեկնաբանել է, թե ինչու է մի նկարում տխուր, մյուսում՝ ուրախ

Հանրահայտ հումորիստներից Գրիգ Գևորգյանը տիկնոջ՝ Սոնայի հետ այս օրերին գտնվում է Վիեննայում։ Նրանք զվարճալի ժամանց են անցկացնում՝ միաժամանակ զվարճալի հրապարակումներ անելով և ուրախացնելով իրենց հետևորդներին։

Գրիգը Վիեննայի սրճարաններից մեկից երկու լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներից մեկում Գրիգը բավականին տխուր ու մռայլ տրամադրություն ունի, սիկ մյուսում՝ հակառակը՝ ուրախ է։ Օգտատերերին հետաքրքրել է նրա տրամադրությունների փոփոխությունների պատճառը։

Գրիգը լուսանկարները և իր տրամադրությունները մեկնաբանել է այսպես․ «Առաջին նկարում ես տխուր եմ, որովհետև ուզում եմ ուտեմ, բայց Սոնան ասում ա մի կեր նկարեմ: 2-րդ նկարում ես ուրախ եմ: Դե հասկացաք ինչու»։

Այս ցվարճալի մեկնաբանությանը օգտատերերից մեկն իր հերթին այսպես է արձագանքել․ «Ուտելու համար մի տխրի՛ր,պետք է ուղղակի ուտել՝ ապրելու համար, ոչ թե ապրել ուտելու համար»։ Մեկ այլ օգտատեր էլ նկատել է, որ Գրիգը նիհարել է բավականին՝ ենթադրելով, որ Սոնան թույլ չի տալիս նրան սնվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: