«Գողական բարքերով ու գավառական մտածողությամբ. իր գեներալներով, դատավորներով, մաֆիոզ դատախազներով․․․» Լևոն Շիրինյանի անդրադարձը

Վերջին օրերին մի քանի քաղաքական աղմուկ հանող հարցեր բարձրաձայնվեցին, որոնց արձագանքները մինչ հիմա էլ շարունակվում են։ Գաղտնի արված ձայնագրություն, Ապարանում տեղի ունեցած իրադարձություն և այլ անախորժ իրողություններ, որոնք ակտիվ ու թեժ են պահում քաղաքական ասպարեզը՝ քննարկումների առիթ տալով։

Լևոն Շիրինյանը հայաստանյան այս վերջին զարգացումներին խիստ ցավով ու հուսահատական տրամադրությամբ է անդրադառնում՝ գրելով հետևյալը․ «Կատարյալ Գողապետություն․ գողական բարքերով ու գավառական մտածողությամբ. իր գեներալներով, դատավորներով, մաֆիոզ դատախազներով․ «վսեմաշուք» ու գողական միջավայրով՝ դյուժին նախագահներով, և վերջապես Ոխերիմ բարեկամով:

Ռաբիս մշակույթով ու տիտղոսակիր ակադեմիկոս-ոչնչություններով ու այսպես անվերջ։ Ընդհուպ Վաշխառուի անվերահսկելի տիրապետությամբ: Կյանքի պահանջ դարձած ՊԵՏԱԿԱՆԱԿԻՐ մտածողության իսպառ բացակայությամբ:

Ահավոր է. ահա անկման չափը, բայց վերականգման, թերևս, վերջին շանսը: Կկարողանա՞նք։ Պիտի կարողանանք։ Այլ ելք չկա, այլ ելքը՝ անտես անէացումն է»,- իր հրապարակումը եզրափակել է հանրահայտ քաղաքագետ- վերլուծաբանը:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!