Օրերս Ապարանում տեղի ունեցած անչափ ցավալի դեպքի առիթով բորբոքված կրքերը չեն դադարում լարված մնալ։ Մահացած երիտասարդներին հողին հանձնելուց հետո նրանց հարազատներն ու ընկերները հավաքվել են Ապարանի հրապարակում։
Լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանում են եղածը։ Այս առիթով Մելանյա Պետրոսյանը գրում է․ Հանդարտության կոչ․ Ընկերներ ջան, Ապարանում ահավոր լարված իրավիճակ է՝ երիտասարդ կյանքեր են ընդհատվել, արյուն է թափվել։
Այսօր ողջ Ապարանը բաժանվել է երկու մասի, անպատմելի իրավիճակ է, և այդ պայմաններում երկուստեք՝ մի կողմից ՔՊ-ական, մի կողմից քոչոյական լրատվություններն ու զոմբիները էդ մարդկանց դժբախտության վրա իրենց նպատակներն են իրագործում, ինչը ցավալի hանցագործություն է, պետք չէ յուղ լցնել, ինչը չի բացառում, որ նոր արյnւն թափվի, մինչև տեսնենք՝ ինչ է լինում։
Ամենաբարձր մակարդակով հարկավոր է հանգստացնել այդ մարդկանց, ըմբռնումով մոտենալ, խաղաղությամբ հանդարտեցնել այդ լարված իրավիճակը, ինչում շատ մեծ է թե՛ հանրապետության, թե տեղական իշխանությունների, նաև Ապարանի ոստիկանության դերը։