Այսօր գիշերային ժամին միջադեպ է գրանցվել Վարդենիսի սահմանային գոտում։ Հակառակորդը կրшկել է հայկական վարդենիսյան դիրքերի ուղղությամբ։ Այս պահին հայտնի է, որ հայկական կողմից զոհվել է զինծառայողներից Փիլիպոսյան Հրաչը, որը բյուրականցի է։
Նա նախորդ տարի էր բանակ զորակոչվել։ Փիլիպոսյան Հրաչի զոհվելու փաստը հաստատել է նաև Արագածոտնի մարզպետը։ Այս ցավալի կորստի թեմային անդրադարձել է նաև հերոսացած Ալբերտի հայրը՝ գրելով հետևյալը․
«Խոսքս թշնամnւ հետ հաշտության գնացող էլիտային է ուղղված. միչև ե՞րբ պիտի հանդուրժենք, մի՞ թե բավ չէ, հա, ձեր երեխեքին մայր ա լույս աշխարհ բերել մեր տղերքին ո՞չ, պիտի ոտքի կանգնենք, թե՞ էս ձև էլ կզած պտի մնանք։
Իրո՞ք ուզում եք, որ հայը ամբողջ կյանքում տառապի՞, ի վերջո հասկացեք, որ դուք թշնամnւն հավասար անեցքի տակ եք ընկնում ձեր անգործությամբ: Ցավակցում եմ զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին»։