«Նայում եմ լուսավոր տղային ու մտածում՝ ու՞մ համար կյանքը զոհեց, նրա՞նց, ովքեր Հայաստանից դուրս ապրում են անհոգ․․․»

Զինծառայող Հրաչի մահը սահմանին հանրության կողմից մեծ ափսոսանքով ու ցավով ընդունվեց։ Ընդամենը մեկ տարվա ծառայությունից հետո բյուրականցի Հրաչն անմահացավ՝ մարտական առաջադրանքը կատարելու՝ հայրենի սահմանը պաշտպանելու համար։

Հրաչի անժամանակ ու ցավալի մահվանն անդրադառնալով՝ Նարե Աթոյանը մեծ մտահոգությամբ գրում է հետևյալը․

«Նայում եմ լուսավոր տղային ու մտածում՝ ու՞մ համար կյանքը զոհեց, նրա՞նց, ովքեր Հայաստանից դուրս ապրում են անհոգ՝ մտքերում ունենալով՝ ՀԱՅՐԵՆԻՔ, որն իրենց կյանքի վերջին հանգրվանն է լինելու։

Ափսոս, ափսոս, որ Հայաստանից դուրս ապրող հայերը չեն հասկանում, որ նաև իրե՛նց ներկայությամբ է մեր երկիրն ուժեղ դառնալու, իսկ հիմա հարևան երկրները մատնացույց են անում մեր դատարկված գյուղերն ու քաղաքները։

Նրանք ավելի՛ լավ գիտեն, թե որքան բնակիչ ունի Հայաստանը, որին այսքան շատ սիրում են մեր հայրենակիցները միայն հեռվից»,- իր մտահոգությամբ լի գրառումը եզրափակում է Նարե Աթոյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!