Հանրահայտ հարղորդավարուհի Ստեփանյան Հերմինեն սովորել է Թատերական ինստիտուտում։ Նա հանրության համար նախ հայտնի է դրաձել որպես հաղորդավարուհի՝ նախ մարդկանց «Բարի լույս» ասելով Կենտրոնի, ապա նաև Հանրայինի տաղավարներից։
Հերմինեն մեկ դուստր ունի։ Նրա դուստրը դեռ շատ փոքր էր, երբ Հերմինեն սկսեց վարել Հանրայինի առավոտյան ծրագիրը։ Նա հարազատների օգնությամբ կարողացավ հաղթահարել այդ դժվարությունները։
Ապա Արթուր Բախտամյանի հետ վարել է «Կեսգիշերից հետո» հանրահայտ հաղորդումների շարքը։ Վերջին տարիներին Հերմինեն հանդես է գալիս նաև որպես արտիստուհի։ Նա նկարահանվել է «Սպիտակ», «Մանյունյա» և այլ ֆիլմերում։
Ինքնատիպ մտածողությամբ, վառ ու պայծառ կենսակերպով աչքի ընկնող արտիստուհին ակտիվ է նաև համացանցում։ Նա հաճախ է իր կենսակերպին բնորոշ ոգեշունչ ու խանդավառող հրապարակումներով հանդես գալիս։
Հետևելով Հերմինեի ակտիվությանը՝ կարելի է հասկանալ, որ նա վարում է հագեցած ու ստեղծագործ կյանք՝ հաճույք ստանալով ամեն մի օրվանից։