Լիդուշիկը նոր, գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ինչ մասին է երգը

Դեռ մանկական վաղ տարիներից երգարվեստի ոլորտում հայտնի Լիդուշիկը շարունակաբար հանդես է գալիս նորանոր ստեղծագործությունների ներկայացմամբ։ Լիդուշիկի երգերի մեծ մասը հեղինակել է Ավետ Բարսեղյանը։

Այս անգամը ևս բացառություն չէ․ Ավետ Բարսեղյանի գրած խոսքերով ու Կարեն Սևակի գրած երաժշտությամբ գրվել է «Հավատում եմ» գեղեցիկ երգը, որն իր անկեղծ ու քնքուշ կատարմամբ ներկայացնում է Լիդուշիկը։

Լիդուշիկի երգը սիրո մասին է, սակայն այս դեպքում երգվում է հիասթափված սիրո, սիրելի էակին հրաժեշտ տալու մասին։ Արտահայտվում են սիրո տառապանքներում իմաստնացած ապրումներ ու զգացմունքներ։

Լիդուշիկի կատարումը նրա երկրպագուները շատ են հավանել։ Հավանողների թողած մեկնաբանություններում կարևորվում էր այն փաստը, որ Լիդուշիկը շատ անկեղծ է կատարում երգը՝ փոխանցելով համապատասխան էմոցիաներ։

Լիդուշիկի ներկայացրած ստեղծագործության հիման վրա հետաքրքիր և գունագեղ տեսահոլովակ է ստեղծվել, որն էլ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!