Հայտնի արտիստուհի Քրիստինե Եղոյանի դստրիկը մեծանալով էլ ավելի անուշիկ ու գեղեցիկ է դառնում։ Նրա արտահայտիչ, կապույտ աչքերը, հաճելի ժպիտը խելքահան են անում Քրիստինեի հարթակի հետևորդներին։ Քրիստինեն էլ հաճախակի է աղջկա մասնակցությամբ նյութեր հանրայնացնում։
Քրիստինեի հերթական տեսանյությում երևում է, թե ինչպես է մայրիկը շփվում դստրիկի հետ։ Քրիստինեն մեծ մասամբ դստեր հետ շփվում է կատակով՝ նրա վրա կեղծ բարկանալով ու հանդիմանելով։ Դուստրն էլ, կարծես սովորել է այս տոնայնությանը, մեղմ ժպտում է։
Քրիստինեն իր դստեր հետ հաճախակի է ժամանակ անցկացնում Քրիստինեի մայրիկի հետ։ Արտիստուհու մայրը նրա դստեր հիմնական ուղեկիցն է։ Այս տեսանյութի մեջ ևս տատիկը երևում է սիրունատես թոռնուհու հետ։
Քրիստինեի և իր չքնաղ աղջնակի ջերմ ու զվարճալի շփումը ներկայացնող տեսանյութը, որտեղ Քրիստինեն դստերը հորդորում է վեր կենալ, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։