Արմեն Էլբակյանն ամեն առիթով ասում է, որ ինքն իրեն համարում է ամենաերջանիկ տղամարդկանցից մեկը, քանի որ հնարավորություն ունի տարիներ շարունակ վայելելու սիրելի կնոջ հաճելի ներկայությունը։ Աննա և Արմեն Էլբակյանների կապը, թերևս, ամենից ամուր կապերից է։
Զույգն անկեղծ հարցազրույցների ժամանակ չի թաքցնում, որ շատերի նման, իրենց հարաբերություններում ևս եղել են ճգնաժանային իրավիճակներ ու պահեր, նույնիսկ մտածել են բաժանության մասին, սակայն սիրո շնորհիվ հաղթահարել են այդ խութերը։
Զույգի համար հատկապես դժվար է եղել իրենց որդու կորուստը։ Նրանց կյանքը դրանից հետո շրջվել է։ Ամեն դեպքում ամուսիններն արվեստի և իրենց դստեր համար ուժ են գտնում ու լուսավորում իրենց միջավայրը։
Արմեն Էլբակյանն իր հարթակում սիրելի տիկնոջ հետ լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներում նա Աննայի հետ նստած է խնջոյթի սեղանի մոտ։ Լուսանկարները Ա․ Էլբակյանը վերնագրել է այսպես․ «Իմ սեր»։