Երիտասարդ դերասանուհի Անահիտ Մսրյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Երբ եթեր դուրս եկավ «Ծաղիկներ ձյան տակ» վերնագրով հեռուստասերիալը, շատերը նկատեցին տաղանդավոր երիտասարդ արտիստուհի Անահիտ Մսրյանին, որի մասին շատ քիչ տեղեկություններ էին առկա, քանի որ նա ասպարեզում նորեկ է։

Անահիտը հետագայում որոշ փակագծեր բացեց՝ ասելով, որ իր մասնագիտության ընտրությունն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրա պապիկը ևս այս ոլորտի հայտնի ու տաղանդավոր ներկայացուցիչներից է։ Պարզվում է, որ Անահիտը Վլադիմիր Մսրյանի թոռնուհին է։

Անահիտը ութերորդ դասարանի սան է եղել, երբ մահացել է պապիկը՝ նպաստելով նրա մասնագիտական կողմնորոշման հարցում։ Սակայն Անահիտը նաև նշում է, որ պապիկի դերը որևէ ազդեցություն չի գործել մասնագիտական կայացման հարցում, քանի որ նա սերիալի նկարահանման անձնակազմի կողմից ընտրվել է օբյեկտիվ քասթինգի միջոցով։

Անահիտը Թատերական ինստիտուտում ուսանելու տարիներից մեծ սիրով է հիշում իրեն դասախոսած արտիստներին, հատկապես Լալա Մնացականյանին։ Անահիտը նաև շատ է սիրում երգել։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!