Ահա թե ինչպես է մարզիչը մրցույթի ժամանակ փրկել լողորդի կյանքը․ ուշագրավ մանրամասներ հուզիչ միջադեպից

Այս օրերին Հունգարիայի մայրաքաղաքում ընթանում են լողի միջազգային մրցույթներ, որոնց մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերից մասնակից լողորդներ։ Մրցույթն առանց միջադեպերի չի անցել։ Բոլորին ցնցել է ամերիկացի լողորդի հետ կատարված միջադեպը։

Անիտա Ալվառեսը, որ ներկայացնում էր Ամերիկան, հենց մրցույթի մեկնարկից հետո՝ լողալու ժամանակ անսպասելի կորցրել է գիտակցությունը։ Ներկաներից միայն Իսպանիայի հավաքականի մարզիչն է իսկզբանե նկատել ամերիկացի մարզուհու հետ տեղի ունեցածը։

Նա անմիջապես բղավել է և հորդորել, որ փրկարարները նետվեն ջուրը՝ Անիտային փրկելու, սակայն քանի որ փրկարարները հապաղել են, մարզիչը՝ Անդրեա Ֆուենտեսը, անձամբ է նետվել ջուրը՝ Անիտայի կյանքը փրկելու համար։

Անդրեային հաջողվել է փրկել Անիտայի կյանքը։ Երբ նա հասել է Անիտային ու տեսել, որ լողորդը չի շնչում, շատ է վախեցել ու անհանգստացել, սակայն ջրից դուրս բերելուց հետո Անիտան ուշքի է եկել։ Նրա թոքերում փոքր-ինչ ջուր է հավաքված եղել, սակայն Անիտայի շնչելուց հետո ամեն ինչ կարգավորվել է։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: