Ահա թե ինչ հուշող միջոց է ներս մտցրել քննասենյակ դիմորդներից մեկը․ մանրամասներ

Ինչպես հայտնի է, որդեն մի քանի օր է, ինչ մեկը մյուսի հետևից դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում տարբեր առարկաներից։ Առհասարակ քննաշրջանը բավականին թեժ ու լարված շրջան է, իսկ ոմանք այդ լարվածությունից դրդված դիմում են տարբեր խորամանկությունների։

Դիմորդների հնարամտությունը երբեմն գերազանցում է երևակայության սահմանները՝ ապշեցնելով շատերին։ Ահա նման հնարամտության օրինակ է գրանցվել մաթեմատիկայի քննության ժամանակ։ Դիմորդներից մեկը քննասենյակ է մտցրել ջրի շիշ։

Շիշն արտասովոր է եղել նրանով, որ պիտակի հետնամասում գրված են եղել մաթեմատիկական հուշող բանաձևեր։ Սա չի վրիպել հսկիչների աչքերից։ Դիմորդին զրկել են քննություն հանձնելու հնարավորությունից՝ դուրս հրավիրելով քննասենյակից։

Այս մասին տեղեկացնող հրապարակում է արել Խաչանուշ Գրիգորյանը, որը ԳԹԿ մամլու խոսնակն է։ Նա հորդորել է հնարավորինս խելամիտ օգտվել ընդունելության քննության համար տրվող բացառիկ հնարավորությունից և չտապալել այն խորամանկ ու անիմաստ քայլերի պատճառով։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!