Տորթն «Օրեո» թխվածքաբլիթի սիրահարներին կխենթացնի իր քաղցր, փափուկ, նուրբ համով, որը շատ է նման թխվածքաբլիթին։
Անհրաժեշտ է
Բիսկվիթ
Ձու՝ 6 հատ
Ալյուր՝ 150 գ
Շաքարավազ՝ 150 գ
Փխրեցուցիչ՝ 10 գ
Կակաո՝ 50 գ
Բուսայուղ՝ 100 գ
Կրեմ
Հալած պանիր՝ 500-600 գ
Սերուցք՝ 500 մլ
Շաքարի փոշի՝ 150 գ
Թխվածքաբլիթ «Օրեո»՝ 20 հատ
Մուգ շոկոլադ՝ 50 գ
Պատրաստման եղանակը
Ձուն խառնել մինչ ծավալում դառնա՝ ավելացնելով շաքարավաազ ու հարելով մինչ սպիտակ զանգված դառնա: Ներմուծել բուսայուղ, ալյուր, կակաո և փխրեցոցիչ, խառնել խմորը՝ բաժանելով 3 մասի։ Թխել 180 աստիճանի ներքո՝ 15 րոպե: Սառեցրած սերուցքի մեջ ավելացնլ շաքարի փոշի և հարել մինչ պնդանա՝ կամաց-կամաց ներմուծել պանիրը և խառնեել։ Մի փոքր կրեմ առանձնացնել և դնել սառնարանը:
Մնացած կրեեմի մեջ «Օրեո» թխվածքաբլիթները մանրացնել և խառնել՝ թողնելով 5 թխվածքաբլիթ՝ զարդարելու համար: Եղած կրեեմը կիսել, դնել մի խմորիի շերտը վրաան կրեմիի կեսը, ապա երկրորդ խմորի շերտը և մյուս կեսը։ Սառնարանւմ թողած կրեմին խառնել հալեցրած շոկոլադը և պատել երրորդ շերտը։ Տորթը զարդարեել «Օրեո» թխվածքաբլիթներով և դնել սառնարանը՝ գիշերվա համար: