Տորթ «Շոկոլադե թավիշ»․ անթերի համ ու տեսք

Շատ համեղ շոկոլադե տորթ է, որում իդեալական կերպով համադրվում է բիսկվիթը, կրեմը՝ շոկոլադի վառ համով, և կարամելի թեթև նոտան։

Տորթը պարզապես անմահական է:

Պատրաստման եղանակը

Ձուն բաժանել սպիտակուցների ու դեղնուցների։ Դեղնուցները հարել շաքարավազով՝ մինչ սպիտակ դառնա՝ ավելացնելով ձու և բուսայուղ։ Ալյուրը, կակաոն, աղն ու փխրեցուցիչը միավորել և ներմուծել ստացված զանգվածի մեջ: Սպիտակուցը հարել շաքարավազի հետ՝ մինչ պնդանա և նույնպես ներմուծել խմորի մեջ: Խմորը դնել կաղապարի մեջ և բիսկվիթը թխել 180աստիճանի ներքո՝ 35-40րոպե:

Բիսկվիթը դնել ցանցի վրա շուռ տված և երբ մի փոքր կսառի, հանել կաղապարից, թողնել բիսկվիթը լիովին սառչի ցանցի վրա, իսկ հետո դնել սառնարանը՝ 6-ից 8ժամով: Կարամելի սոուսը պատրաստելու համար միավորել շաքարն ու ջուրը ու առանց խառնելու դնել միջինկրակի վրա։ Երբ սիրոպը կեռա, շարունակել այն եփել մինչ դեղին գույն կստանա, բայց չխառնել, ավելացնել տաք սերուցքը և եփել ևս 1 րոպե, ներմուծել կարագը:

Կրեմի համարեռացրած սերուցքին միավորել մուգ շոկոլադ և դնել սառնարանը 2ժամով՝ մինչ լիովին սառչի, հետո հարելհարիչով՝ միջին արագությամբ՝ մինչ պնդանա։ Խոնավեցման համար տաք ջրի մեջկոնյակ լցնել ու խառնել։ Բիսկվիթը կիսելերեք շերտի և հավաքել տորթը՝ խմորաշերտ-խոնավացուցիչ-կրեմ, խմորաշերտ-խոնավացուցիչ-կրեմ, խմորաշերտ-խոնավացուցիչ։ Տորթի կողքերը կրեմապատել և դնել սառնարանը 6-8ժամով։ Վրայից լցնել կարամելի սոուսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!