«Երեխաները եկել ու մեկ օրվա մեջ որոշել են 90-անց տատիկի ճակատագիրը։ Նա այսուհետ ծերանոցում (կամ հոսպիսում) կապրի, կամ էլ չի ապրի էլ․․․» հուզիչ պատմություն

Յաշա Սողոմանյանը գրում է․ «Արդեն մի քանի օր է, կողքի տանից հեռուստացույցի ձայնը չի լսվում։ Մի տեսակ վախեցնող լռություն է՝ անսովոր, սիրտ կեղեքող։ Այսօր իմացանք, որ Օֆիկ տատիկն էլ իր տանը չէ։ Երեխաները եկել ու մեկ օրվա մեջ որոշել են 90֊անց տատիկի ճակատագիրը։ Նա այսուհետ ծերանոցում (կամ հոսպիսում) կապրի, կամ էլ չի ապրի էլ։

Չէ, ես ոչ nքի չեմ մեղադրում. ես դատավոր չեմ։ Գուցե էդպես ճիշտ է, գnւցե էդպես ավելի լավ է Օֆիկ տատիկի համար չգիտեմ։ Բայց փաստը մեկն է։ Պատից այն կողմ հեռուստացույցը լուռ է։ Էլ ակամայից օրվա լուրերը կամ Ներսիկ Իսպիրյանի համերգները չենք լսում մեր տանը։ Աննաս երկար լացեց ուսիս։

Երևի նեղվում է, որ էլ կարի մեքենայի ասեղը չի թելելու, որ Օֆիկ տատին իր փոռիկավոր դեյրան ձևափոխի։ Երևի նեղվում է, որ էլ իրեն տատաբար խnրհուրդ տվող չի լինի՝ տուն գալուցս առաջ շպարվել ու մազերն արձակել, որ «էս թվի լրբերն» ինձ իր ձեռքից հանկարծ չտանեն։ Նարեկս դեռ փոքր է։ Չգիտի։

Չգիտի, որ Օֆիկ տատին իրեն էլ ծիրաններ չի բերելու, ու ինքն էլ հատակին բրեք֊դանս չի պարելու, որ Օֆիկ տատին ուրախանա։ Արփիս էլ չի լսելու ճերմակամազ մի բուռ կնոջ դողդոջուն ձայնը. «Ах какая красавица! Ах как она танцует! Աստվա՛ծ իմ, какая она шустрая!»

Չգիտեմ, հոստիսներում ջեռուցում կա՞, Օֆիկ տատին էնտեղ մրսո՞ւմ է։ Թե՞ հուլիսին ոչ ոք չի մրսում, անգամ եթե հոստիսում է՝ տանից հեռու, առանց հեռուստացույցի։ Պատից այն կողմ ներսս տակնուվրա անող լռություն է։ Սանասարան երևի լռություն է սիրում։ Քունս մի տեսակ չի տանում։ Ես սովորել էի Օֆիկ տատիկի հեռուստացույցի բարձր ձայնի տակ քնել։ Ես վախենում եմ լռությունից»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: