«Այս անգամ էլ Ալիևը հայտարարեց. «Բանավոր պայմանավորվածություն է եղել, որ «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը չի բարձրացվելու․․․»

Նարինե Դիլբարյանը գրում է․ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների գինը ծանր է, աղետաբեր, ու ամեն անգամ բացահայտվում է մի նոր դրվագ «այդ բանավոր պայմանավորվածությունների» հայավտանգ շղթայից: Այս անգամ էլ Ալիևը հայտարարեց. «Բանավոր պայմանավորվածություն է եղել, որ «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը չի բարձրացվելու։

Բայց ցավոք, Հայաստանի կառավարությունից հայտարարություններ ենք լսում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» «կարգավիճակի» մասին, ինչը բացարձակապես անարդյունավետ է»։ Բանավոր պայմանավորվածությամբ Փաշինյանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կմ հատվածը տվեց Ադրբեջանին՝ ի խախտումն ՀՀ տարածքային ամբողջականության, հայկական զորամիավորումները հետ քաշել տվեց իրենց կանգնած դիքերից նոյեմբերի 9-ի փաստաթղթին հակառակ։

Արդյոք էլ ինչե՞ր է բանավոր պայմանավորվել պատեհ-անպատեհ ժողովուրդ բառը և մանդատը թափահարող հետևողական վարչապետը, որի մասին իր նախընտրական ծրագրում և կառավարության ծրագրում բնավ չի խոսել, հետո էլ բարձրագոչ արդարանում է, թե մանդատ ունի, ունի, բայց բնավ ոչ այն ամենի համար ինչ անում է, ինչ բարձրաձայնում է ընտրություններից հետո, ինչի վերաբերյալ Ալիևի հետ բանավոր պայմանավորվել է՝ որտե՞ղ, ե՞րբ, ինչո՞ւ:

Նման սահմանադրական, իրավական որևէ իրավասություն չունի և չի ունեցել: Թող դրա մասին խոսի, նախկինների արածների մասին իրենից լավ գիտենք:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!