Սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ ու սիրված արտիստուհի Լուիզա Ղամբարյանի տարեդարձն է այսօր։ Լուիզան ծնունդով Երևանից է։ Նա կրթություն է ստացել նախ թիվ 135 դպրոցում, ապա բարձրագույն կրթություն է ստացել Մանկավարժական համալսարանում՝ ուսանելով ռեժիսուրայի բաժնում։

Լուիզան առիթների դեպքում նշում է, որ ինքը մեծացել է ավանդապաշտ հայկական ընտանիքում։ Նրա հայրը դասախոսել է Գյուղատնտեսական համալսարանում։ Լուիզան հիշում է, թե ինչ խստաբարո մարդ է եղել հայրը։ Մայրն աշխատել է թատրոնում։

Լուիզան հասուն տարիքում կյանքը կապում է հանրահայտ գինեկոլոգ Գեորգի Կիմիչի հետ՝ նրանից մեկ դուստր ունենալով։ Ցավոք սրտի, քովիդը Լուիզայից անդառնալի կերպով տարավ նախ ամուսնուն, ապա մորը։ Դերասանուհին մեծ կորուստ ունեցավ ընդամենը մի քանի ամսում։

Այժմ դերասանուհին իր մեջ ուժ է վերագտել՝ վերադառնալով բեմ։ Նա կարողանում է հանդես գալ իր մասնագիտության շրջանակներում՝ միաժամանակ ապրեցնելով իր դստերը։ Լուիզան նաև ունի հաղորդավարի հաջողված փորձառություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: