Որտե՞ղ է այս օրերին գտնվում Իննա Խոջամիրյանը և ի՞նչ լուսանկար է հրապարակել

Հանրահայտ արտիստուհիներից Իննա Խոջամիրյանն ամառային այս օրերին գտնվել է Սյունիքում։ Նրան պարզապես հիացրել է Սյունիքի չքնաղ բնությունը, որին Իննան Հեքիաթ բնորոշումն է տվել։ Իննան լուսանկար է տեղադրել իր հարթակում։

Լուսանկարում Իննան կանգնած է Սյունիքի խրոխտ սարերի հովանու ներքո։ Նա այդ լուսանկարը հենց այդպես՝ «Հեքիաթ» է վերնագրել, իսկ Իննայի հարթակին հետևող օգտատերերը փորձել են գուշակել, թե Սյունիքի կոնկրետ որ վայրում է իրենց սիրելի դերասանուհին։

Շատերը գլխի են ընկել, որ Իննան Վահանավանքում է եղել։ Նշենք, որ վանը նաև հայտնի է Հովհաննավանք անունով և իր տեսարանով, ինչպես նաև ազդեցիկությամբ գրավում, հմայում ու հիացնում է շատերին։ Վանքը տասներորդ դարի կառույց է և Կապանից հեռու է մոտ յոթ կիլոմետր։

Այս վանքում են գտնվում Սյունյաց ամենից ազդեցիկ պատմական ղեկավարների և նրանց ընտանիքի անդամների գերեզմանները։ Վանքը տեղակայված է Սյունյաց սարերի սրտում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: