«Մեր՝ 30 տարի պահած Արցախը և իրենց՝ 2 տարի պահած Ղարաբաղը երկու նկարում․․․»

Արա Վարդան Միրզոյանը, իր հարթակում տեղադրելով Արցախ մուտք գործող անձանց դիմավորող մուտքի ողջույնի ցուցանակը և ադրբեջանական կողմի տեղադրած նոր ողջույնի ցուցանակի լուսանկարները, գրում է․ «Մեր՝ 30 տարի պահած Արցախը և իրենց՝ 2 տարի պահած Ղարաբաղը երկու նկարում:

Միշտ հարց էր առաջանում, երբ անցնում էի էս կիսաժանգոտած ու վրան սովետական տառատեսակով գրված ժեշտի ցուցանակի մոտով, թե արդյո՞ք հնարավոր չի նորմալ ու ներկայանալի տեսք հաղորդել Արցախ աշխարհի դարպասներին:

Ով ինչ ուզում ա ասի, բայց սա մոտեցումների, սրտացավության ու նաև ցուցադրման գրավական ա: Մենք կեղծ ու կենացային հայրենասիրության առաջամարտիկներ ենք, ստից ու մեզանից գոհ մեծ-մեծ «փռթող» ազգ ենք: Դա շատ ցավալի փաստ ա:

Ու մինչև մենք դա չփոխենք մեր մեջ, արժեքների և մենթալիտետի վերաիմաստավորում չիրականացնենք, պարտությունները (այդ թվում շատ ցավալի) դեռ կկրկնվեն»,- իր քննադատական հրապարակումը եզրափակում է Արա Վարդան Միրզոյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: