Ծնվել է Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երրորդ թոռնիկը․ մանրամասներ

Քաղաքական հայացքները երբեմն ազդում են նաև անձնային հարաբերությունների կառուցման վրա, սակայն Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի պարագայում դա այնքան էլ այդպես չէ, քանի որ նրանք փորձում են շրջանցել քաղաքական տարաձայնությունները անձնական հարթակում։

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի զավակներն ընտանիք են կազմել։ Նրանց հարսանեկան արարողությունն իր շքեղությամբ ու հնչեղությամբ իսկական իրադարձություն էր ժամանակին։ Ամուսինների հարսանեկան արարողությունից ամիսներ անց լույս աշխարհ եկան նրանց առաջնեկները։

Զույգի առաջին զավակները երկվորյակներ են։ Այսօր հայտնի է դարձել, որ ընտանիքում լույս աշխարհ է եկել երրորդ զավակը՝ դուստր, որին որոշել են Սառա անվանակոչել։ Հայտնի է, որ Սառային մայրը լույս աշխարհ է բերել Մարգարյան հանրահայտ ծննդատանը։

Այսպիսով, Սառան Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի համատեղ երրորդ թոռնիկն է։ Նշենք նաև, որ ընտանիքի առաջնեկ երկվորյակները ևս աղջիկներ են։ Այսպիսով, ընտանիքում մեծանում են երեք աղջիկներ, որոնցից երկուսը՝ երկվորյակներ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: