Լիլուն ընտանեկան գեղեցիկ կադրեր է տեղադրել սկեսուրի մասնակցությամբ

Հանրահայտ երգչուհի Լիլուն շարունակում է ընտանեկան կյանք վարել՝ միառժամանակ դադարեցնելով մասնագիտական գործունեությունը։ Նրա հրապարակումները հիմնականում և մեծ մասամբ ընտանեկան թեմաներով են։

Երգչուհին մասնակիորն հանդես է գալիս նաև արտիստական գործունեությամբ՝ պատրաստելով հումորային տեսանյութեր, սակայն դա շատ փոքր հատվածն է կազմում իր ներկայիս զբաղվածության։ Ժամանակի հիմնական մասը Լիլուն դեռ տրամադրում է մանկահասակ բալիկներին ու ընտանիքին։

Երգչուհին երկորդ բալիկի ծնունդից հետո հետևողական կերպով փորձում էր նիհարել։ Լիլուի տեղադրած վերջին կադրերում երևում է, որ երգչուհին հասել է իր նպատակին և բավականին նիհարել է՝ վերադառնալով իր նախկին նրբագեղ տեսքին։

Լիլուի տեղադրած կադրերում կարելի է տեսնել նաև նրա սկեսուրին։ Լիլուն առիթների դեպքում խոստովանում է, որ իր հարսնության սկզբնական փուլում սկեսուրն այնքան էլ խանդավառված չի եղել իրենով, սակայն հիմա այնպիսի ջերմությամբ է վերաբերվում, որ փոխարինում է մայրական հոգատարությանն ու քնքշանքին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: