Ահա թե ինչպես է Ալինա Մարտիրոսյանը շնորհավորել սիրելիին տարեդարձի առիթով

Ալինա Մարտիրոսյանը բավականին դժվար երիտասարդ տարիներից հետո այժմ գտել է իր իրական երջանկությունը, որի մասին առիթների դեպքում մեծ սիրով ու հիացմունքով է խոսում։ Ալինան ապրում է ստեղծագործող մտածողությամբ, ինքնատիպ անհատ Կարեն Արայանի հետ։

Ալինան մեկ անգամ չէ, որ հիացմունքով է խոսել Կարեն մարդկային որակների և անափ հայրենասիրության մասին։ Արցախյան հայտնի մարտերի օրերին Ալինան փառաբանում էր մարտի դաշտում գտնվող Կարենին, իսկ հետո ծնկաչոք ընդունեց նրան։

Ամուսինները գաղափարակիցներ են և կիսում են նույն կարծիքն ու տեսակետը, հատկապես հայրենիքի ճակատագրին վերաբերող իրողությունների պարագայում։ Այսօր Կարենի տարեդարձն է։ Ալինան տեղադրել է իր և Կարենի լուսանկարներից մեկը և իր սրտի խոսքն ուղղել սիրելիին։

Նա գրել է հետևյալը․ «Կինն իրեն թագուհի է զգում այն տղամարդու կողքին, ով էությամբ Թագավոր է: Շնորհավոր և օրհնված լինի ծնունդդ իրական, մաքուր, զուլալ, ամեն բջիջով իմ Հայ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: