Տաղանդավոր ու սիրված դերասանուհի Սիրանուշ Լազյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ արտիստուհի Սիրանուշ Լազյանն այսօր նշում է ծննդյան երեսունվեցամյա տարեդարձը։ Սիրանուշը Երևանից է։ Նա դեռ փոքրիկ է եղել, երբ հայրը մեկնել է Արցախյան ճակատ՝ հայրենիքը պաշտպանելու։

Արցախի պաշտպանության համար էլ ընկել է ապագա դերասանուհու հայրը։ Սիրանուշը մեծացել է հայրական ներկայության կարոտով։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել այդ փաստը։ Դեռ մանկուց նրա մոտ նկատելի հակումներ են եղել բեմական արվեստի նկատմամբ։

Նա հաճախել է ասմունքի խմբակ, իսկ ավելի հասուն տարիքում տրվել է դերասանությանը։ Դերասանության ասպարեզում էլ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Սամվել Դանիելյանին, ում հետ ընտանիք կազմելու որոշում է կայացրել։

Ամուսինները երկու հրաշալի դստրիկներ ունեն, որոնք նույնպես նկատելի սեր և հետաքրքրություն ունեն բեմի, առհասարակ մշակույթի նկատմամբ։

Սիրանուշն ամուսնու հետ որոշակի կայունության հասնելուց հետո բացել են իրենց արտիստական դպրոցը՝ դեռահասներին ու երեխաներին բեմական խոսք, թատերական արվեստ սովորեցնելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: