«Կրեմլը կարողացավ վարպետորեն օգտագործել գողապետության պարագլուխներին, գողապետական թափթփուկներին․․․»

Ինչպես հայտնի է, երեկվանից ընդդիմադիրների վրանները հավաքվեցին ֆրանսիական հրապարակից։ Մինչ շատերը խոսում են ընդդիմադիրների ծրագրերի ձախողման մասին, ընդդիմադիրները ժպիտով հայտարարում են, որ ամեն ինչ դեռ առջևում է։

Այս թեմային անդրադարձել է նաև հանրահայտ քաղաքագետներից Լևոն Շիրինյանը, որը համարում է, որ ընդդիմադիրների ղեկավարը Կրեմլում է։ Նա գրում է․ «Կրեմլը կարողացավ վարպետորեն օգտագործել գողապետության պարագլուխներին, գողապետական թափթփուկներին։

Ես ենթադրում եմ, որ մոսկովյան ագենտուրային, ազգայնականության խրտվիլակի միջոցով, հաջողեց կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով թուլացած պետականության իրողությունը, երկրի ներսում առաջացնել պերմանենտ անկայունություն, բայց չկարողացավ երկրորդ «մայիսյան հեղափոխություն» կազմակերպել՝ շնորհիվ հայ հասարակության ահռելի մեծամասնության պետականակերտ դիրքորոշման:

Եվ սա Նոր Հայաստանի հաղթանակն է ընդդեմ խավարի ու ցավագար հակապետական ընդվզումների: Հայաստանը գնում է ընդառաջ Չորրորդ հանրապետության տեսլականի: Առջևում նոր փորձություններ են ու մաշված լաթերով ծածկված գողապետական խութեր»,- իր հրապարակումը եզրափակում է Լևոն Շիրինյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!