Մոտ քսան տարի առաջ երաժշտական ասպարեզ իջավ երաժշտական «Շիկեր» կոչվող խումբը, ասպարեզում նման երաժշտական խմբեր չկային։ Նրանք իրենց մուտքով նորամուծություն բերեցին, սակայն այժմ ասպարեզում չեն երևում։
Խմբի անդամներից Վիկա Ղազարյանը, որ մի փոքր ուշ է միացել խմբին, այժմ ապրում է Ամերիկայում։ Նա այնտեղ շարունակում է երգել, մարզվում է և վայելում է առողջ ապրելակերպ։ Վիկան առաջիկայում նախատեսում է հանդես գալ նոր երգերով ու կատարումներով։
Վիկան խոստովանում է, որ նույն տարիքի աղջիկների մի տեղում հավաքվելու պարագայում անհնար է, որ անախորժություններ ու կոնֆլիկտներ չլինեն։ Նրանց խմբում ևս եղել են այդպիսի անախորժ խոսակցություններ, ինչի արդյունքում խմբի անդամներ են փոխվել։
Հետո Վիկան Ամերիկա է մեկնել՝ իր համար անսպասելի մնալով այնտեղ։ Սկզբում Վիկան միայնակ երգել է խմբի երգերից, սակայն երբ հասկացել է, որ միայնակ չի ընդունվում՝ որպես խմբի երգացանկի մեներգչուհի, դադարեցրել է ելույթ ունենալ։