Անչափ ցավալի․ կյանքից հեռացել է սիրված ու տաղանդավոր արտիստը․ մանրամասներ

Հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է մեր մանկության տարիների թատրոնի և կինոյի անփոխարինելի հերոսներից մեկը՝ Ռաֆայել Քոթանջյանը, որը մինչև կյանքի վերջին օրերը կինոյի և թատրոնի հետ էր՝ ակտիվ դերակատարումների մեջ։

Մեծ արտիստի մահվան առիթով իր ափսոսանքի խոսքերը հաղորդավար Արա Ղազարյանն այսպես է շարադրել․ «Ռաֆայել Քոթանջյանը վերջին մոհիկաններից էր։ Կամ ուղղակի վերջին մոհիկանը:

Մինչև 2001 թվականը բաց չեմ թողել նրա մանակցությամբ ոչ մի ներկայացում: Դե դրամատիկն իմ ամենասիրելի թատրոնն էր։

Մաեստրոն զուտ դերասան չէր: Նա մտավորկան էր՝ կիրթ ու կարդացած, զարգացած ու բարձրաճաշակ: Նա իսկական արվեստագետ էր: Նրա նման մշակութային էլիտայի ուրիշ ներկայացուցիչ մենք ցավոք էլ չունենք:

Գնում են հայ բեմի մեծերն, իսկ տեղները մնում է դատարկ։ Ցավալի է, խորապես ցավակցում եմ Միքայել Քոթանջյանին, Ալլա Քոթանջյանին և մեծ արտիստի բոլոր ընկերներին ու երկրպագուներին»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!