Այսօր վերաբացվեց հիմնովին վերանորոգված թիվ 86 մանկապարտեզը․ լուսանկարներ

Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ ընթանում են կրթական հաստատությունների, մանկապարտեզային կառույցների վերանորոգում, բարեկարգում։ Լինում են դեպքեր, երբ նախատեսված շենքը կառուցվում է զրոյական վիճակից։

Երևանի քաղաքապետարանում գործող ավագանու անդամներից Լևոն Զաքարյանը, որ իր հարթակում տեղադրում է Երևան քաղաքում իրականացվող բարենորոգման աշխատանքների մասին պաստական նյութեր և կադրեր, նոր կադրեր է տեղադրել։

Նոր կադրերը նորոգված համար 86 մանկապարտեզային շենքի ներսի և դրսի հատվածից է։ Նա իր հրապարակմանը կից գրել է հետևյալը․ «Այսօր վերաբացվեց հիմնովին վերանորոգված թիվ 86 մանկապարտեզը։

Ի դեպ մանկապարտեզը կրում է վարչական շրջանի ղեկավարի հոր Լյովա Կատվալյանի անունը։ Սաշ ջան, շնորհավոր, կներես, որ չկարողացա գալ, բայց անպայման կգնանք միասին»,- իր հրապարակումը եզրափակել է Լևոն Զաքարյանը։

Ինչպես նշեցինք, ավագանու անդամը տեղադրել է նաև նորոգված մանկապարտեզի շենքային տարբեր հատվածների լուսանկարներ։ Հոդվածին կից ներկայացված են նաև այդ լուսանկարները։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!