Որտե՞ղ և ինչպե՞ս են հանգստանում հայ հայտնի արտիստները․ լուսանկարներ և այլ մանրամասներ

Հանրահայտ դեմքերը նախընտրում են հանգստանալ արտերկրում՝ Հայաստանի սահմաններից դուրս։ Անահիտ Կիրակոսյանն իր սիրելի ամուսնու հետ մեկնել է երկար ու բազմաբովանդակ ճամփորդության արտասահմանյան տարբեր վայրեր։

Անահիտը հետաքրքիր լուսանկարներ է տեղադրում Ամստերդամից։ Անահիտը Հոլանդիայի մասին կիսել է նաև իր տպավորությունները։ «Հոլանդիա, այստեղ կյանքը մեծամասամբ երկու անիվի վրա է գլորվում առաջ, հեծանիվների, հրաշք ծաղիկների բույրի, նավերի հեքիաթային տնակների երկիր»։

Սիրված դերասան Աշոտ Ղազարյանն այս օրերին եղել է Ադլերում։ Նա լուսանկար է տեղադրել Ադլերի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակից։

Իրենց ամառային հայգիստը Եգիպտոսում են անցկացնում Գրիգը և Սոնան։ Ամուսինները բավականին զվարճալի ժամանց են ունենում։ Նրանք այդ մասին պատմում են նաև իրենց հարթակներում՝ տեղադրելով զվարճալի տեսանյութեր։

Պարզվում է՝ Եգիպտոսում Գրիգն առանց իմանալու ձուկ է կերել, որի պատճառով իրեն հետո շատ վատ է զգացել, քանի որ նա չի սիրում ծովամթերք։ Այս մասին պատմող տեսանյութը՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: