Խոշոր կարկուտ է տեղացել․ ցավալի մանրամասներ

Եղանակային այս փուլում ինչպես միշտ, այս տարի ևս մեծ հաճախականությամբ են նկատվում քամիների ուժգնացում, անձրև, իսկ երբեմն էլ կարկտային տեղումներ։ Այս պահին կարկտային տեղումները համընկնում են ամռան բերքի հասունացման հետ՝ մեծացնելով դրանց փչացման հավանականությունը։

Նախորդ գիշեր տեղացած խոշոր կարկուտը հասցրել է փչացնել շատերի բերքը։ Այս մասին Անահիտ Սահակյանը գրում է․ «Կարկուտը աղացի պես մանրացրել ա ծառերի ճյուղերն ու տերևները, թափել գետնին, ամբողջ բերքը ծառերի տակ լցրած, մաման առավոտից մղկտում ա, ասում ա․

— Լա սա մենակ բերք ա, սենց ցավ ա մեր համար, բա էն մարդիկ ինչ ասեն, որ տուն տեղ են կորցրել, թողել թուրքին էկել։ Հիմա նոր եմ հասկանում խի ա քեռին էդքան խմում, ասում ա՝ չեմ ուզում թե հողին նայեմ, այ էս ձեռքերով բռերով հող եմ կրել լցրել այգիս, մեկին մեկիկ ամեն ծիլի վրա դողացել եմ, իմ դրախտ այգին, հիմա թուրքը վայելում ա։

Քեռիս Շուշիից ա փախել, մեր գյուղի տանն ա ապրում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: