Ահա թե որտեղ է ելույթով հանդես եկել Լիլիթ Հովհաննիսյանը․ նա լուսանկարներ է տեղադրել

Հանրահայտ ու ինքնատիպ երգչուհիներից Լիլիթ Հովհաննիսյանն իր առաջնեկ բալիկին լույս աշխարհ բերելուց հետո միառժամանակ դադարեցրել էր իր մասնագիտական կարիերան։ Սակայն, հետևելով Լիլիթի սոցհարթակին, կարելի է հասկանալ, որ նա վերադարձել է բեմ։

Երգչուհին, ինչպես պարզ է դառնում, վերջերս համերգային ելույթով է հանդես եկել։ Նա եղել է Մոսկվայում, որտեղ էլ ելույթ է ունեցել։ Լիլիթը հանդես է եկել ամբողջությամբ կապույտ երանգի մեջ։ Նա թե՛ վարսերը, թե՛ հագուստը, թե՛ արդուզարդը կապույտ գույնով է գունազարդել։

Նա մի լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպիսի տեսք է ունեցել իր ելույթից հետո։ Լիլիթը մի փոքր կարճացրել է վարսերը։ Նշենք, որ Լիլիթ կերպարափոխությունների և ոճափոխությունների առիթով կարծիքները տարբեր են։

Ոմանք գնահատում են Լիլիթի տարբերվող կերպարը, ոմանք էլ նշում են, որ նրա նախկին տեսքը ավելի լավն էր, նախկին Լիլիթից ոչինչ չի մնացել, հայեցի կեցվածքն ու կերպարն ավելի սազական և ընդունելի է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: