Սերժ Թանկյանը և Սևակ Ամրոյանը նոր երգի պրեմիերա են ներկայացրել․ բաց չթողնեք

Հանրահայտ երաժիշտներ Սերժ Թանկյանը և Սևակ Ամրոյանը համատեղ համագործակցությամբ են հանդես եկել։ Նրանք միասին գեղեցիկ ու հետաքրքիր ստեղծագործություն են ներկայացրել։ Երգը վերնագրված է «Ամպեր»։

Երգի առաջին հատվածը Սերժ Թանկյանն է կատարում, իսկ երկրորդ հատվածը՝ Սևակ Ամրոյանը։ Ստեղծագործությունը հայրենիքի, նրա ճակատագրի մասին է։ Նշենք, որ երգն իր հարթակում տեղադրել է Սևակ Ամրոյանը, սակայն այս անգամ նրա հրապարակումը սովորականի նման միանշանակ չի ընդունվել։

Ներկայումս ընդդիմադիր դիրքերից հանդես եկող որոշ օգտատերեր քննադատել են Սևակին՝ Սերժ Թանկյանի հետ համագործակցելու համար։ Ոմանք էլ հորդորել են չխառնել մշակույթը քաղաքականության հետ՝ նշելով, որ երգը ստացված է։

Երաժիշտներն անդրադառնում են հայրենիքի անցած դժվարին ճանապարհի, պատմական իրողությունների մասին՝ փոխաբերական ենթատեքստով։ Ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակը ևս սիմվոլիկ բնույթ ունի։

Սերժ Թանկյանի և Սևակ Ամրոյանի համատեղ համագործակցության արդյունքում ստեղծված հետաքրքիր «Ամպեր» ստեղծագործության պրեմիերան կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: