Հուզիչ ու գեղեցիկ երգի պրեմիերա․ Վարդան Բադալյան «Պատգամ»․ ահա թե ում է նվիրված երգը

Վարդան Բադալյանի կատարամամբ անչափ հուզիչ ու ոգեղեն երգի պրեմիերա է ներկայացվել, որը վերնագրված է «Պատգամ»։ Ստեղծագործությունը նվիրված է արցախյան մարտերում ընկած հերոս Ռազմիկ Թանդիլյանի թանկագին հիշատակին, սակայն նկարագրում է նաև Ռազի նման տղերքի անցած ճանապարհը։

Ստեղծագործության երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է մեր ժամանակների տաղանդավոր երգահաններից մեկը՝ Մարինա Թագակչյանը, իսկ գործիքավորումն իրականացրել է Վահան Նահապետյանը։ Երգն ունի կարևոր խորհուրդ և ասելիք։

Ստեղծագործությունը ներկայացվում է հուզիչ ու բազմախորհուրդ տեսահոլովակի զուգակցությամբ, որի մեջ հանդես են գալիս դերասաններ Լուիզա Ղամբարյանը, Մանասե Սարգսյանը և Վռամը։

Երգում ներկայացվում է հերոսի մոր հոգեվիճակի տարբեր դրսևորումները։ Հերոսի մորը կերպավորել է Լուիզա Ղամբարյանը։

Տեսահոլովակում ֆիլմի սկզբունքով ներկայացվում է մայրական սիրո ու քնքշանքի ներքո մեծացած տղայի հերոսանալու, նրա մայրիկի սպասման հուզումնալի դրվագները։

Հուզառատ ու ոգեղեն այս ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 8 оценок, среднее 4.13 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: