Ամուսնանում է Գալուստ Սահակյանի թոռնուհին․ ահա թե ով է քավորը․ բացառիկ մանրամասներ հարսանիքից

Այսօր հայտնի է դարձել, որ տեղի է ունեցել Գալուստ Սահակյանի գեղեցկուհի թոռնուհիներից մեկի՝ Ժակլին Սահակյանի գեղեցիկ հարսանեկան արարողությունը, որին ներկա են գտնվել ընտանիքի բազմաթիվ ընկերներ, հարազատներ, բարեկամներ։

Ժակլինը կյանքը կապել է Հայկի հետ։ Հայտնի է, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել «Ֆլորենս» անունով հայտնի հարսանեկան հանդիսությունների սրահում, որը պատկանում է Կարեն Կարապետյանին, ով նախկինում եղել է վարչապետ։

Հարսանյաց արարողությանը ներկա է գտնվել նաև Կարեն Կարապետյանը, ով իր բարեմաղթանքի խոսքն է ուղղել նորապսակներին՝ խոսքը ավարտելով «ուռա» բացականչությամբ։ Նրան ձայնակցել են ներկաները։ Հարսանյաց արարողությունն ուղեկցվել է բազմաթիվ հանրահայտ շոուբիզնեսային դեմքերի կատարումներով։

Հայտնի է նաև, որ հարսանյաց հանդիսության քավորը հենց Կարեն Կարապետյանի որդին է։ Արարողությունը գեղեցիկ միջավայրում է անցել, շքեղ միջոցառման ուղեկցությամբ։ Շքեղ ու գեղեցիկ հարսանյաց հանդիսությունից բացառիկ կադրեր կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!