Որտե՞ղ է ընտանեկան հանգիստն անցկացնում Աննա Հակոբյանը երեխաների հետ․ նա լուսանկարներ է տեղադրել

Վարչապետի տիկինն իր երեխաների հետ որոշել է հանգստանալ Հայաստանի հետաքրքիր ու տեսարժան վայրերում։

Իրենց տպավորություններով Աննա Հակոբյանը կիսվել է իր հարթակում՝ մյուսներին խորհուրդ տալով նույնպես Հայաստանում հանգստանալու պարագայում ընտրել այդ վայրերը։ Աննա Հակոբյանը հատկապես հիացած է Լոռու հիասքանչ բնությամբ, բնաշխարհով։

Նա գրել է, որ եթե մարդիկ Հայաստանում արձակուրդ կամ հանգստյան օրեր են ցանկանում պլանավորել, ապա ինքը խորհուրդ է տալիս, որ չմոռանան Լոռին, մասնավորապես Դսեղը, Հաղպատը, պարտադիր տեսնելու համար բազմաթիվ այլ վայրեր։

Նշենք, որ Աննա Հակոբյանի տեղադրած լուսանկարներում երևում են նրա երկու զավակները։ Չափահաս զավակները՝ Մարիամը և Աշոտը, չկան նկարներում։ Աննա Հակոբյանը տեղադրել է միայն անչափահաս զավակների՝ Արփիի և Շուշանի հետ լուսանկարներ։

Լուսանկարներից երևում է, որ երեխաները իսկապես մայրիկի հետ միասին վայելում են Լոռվա չքնաղ բնությունը, կանաչազարդ տեսարժան վայրերը և անաղարտ ու թարմ օդը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: