Բացառիկ կադրեր Զինվորի տան Դավիթի հարսանիքից․ անասելի հուզիչ տեսանյութ

Զինվորի հանրահայտ տանը իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի նվիրյալ պաշտպաններն այնքան են մտերմացել միմյանց ու իրենց հետ սիրով աշխատող անձնակազմի հետ, որ դարձել են ընտանիքի անդամների նման ջերմ ու հարազատ իրար նկատմամբ։

Նրանք իրենց կյանքի բոլոր կարևոր իրադարձություններն ու դրվագները միմյանց հետ են կիսում, իրար մասնակից են դարձնում իրենց կյանքի կարևոր դեպքերին ու իրադարձություններին։ Իսկ այդ ամենն իր հարթակում սիրով ներկայացնում և մեկնաբանում է հանրահայտ բժիշկ Արմեն Մուրադյանը։

Նա այս անգամ սիրով ներկայացրել է մի փոքրիկ, բայց ջերմ տեսանյութ Զինվորի տնից։ Տեսանյութում կադրեր են տան անդամներից մեկի՝ Դավիթի հարսանեկան արարողությունից։ Կադրերը հուզիչ են ու գեղեցիկ։ Դրանք անհնար է դիտել առանց հուզմունքի։

Ոգևորիչ և ուրախացնող է, որ վերականգնողական բուժում ստացող տղաները նաև հետևողականորեն կառուցում են իրենց անձնական կյանքը՝ ապագայի մասին լուսավոր սպասելիքներով ու պատկերացումներով լեցուն։ Կադրերը կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( 4 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: