Մկրտիչ Արզումանյանը երկու զավակների հայր է։ Նա որդուն անվանակոչել է հոր պատվին՝ Ալեքսնադր։ Արտիստի տղան լուրջ մարտահրավեր է նետել դերասանական ոլորտում կայանալու առումով։
Ալեքսանդրը մի քանի տարի շարունակ դերասանական գործունեություն է ծավալում։ Նա, տարիներ առաջ մտնելով նկարահանման հրապարակ, որոշում է, որ ամեն ինչ իրեն դուր է գալիս և ինքը պետք է դերասան դառնա։
Ալիկը շեշտում է, որ իր համար դժվար է անցնել որպես դերասան կայանալու ուղին այն պարագայում, երբ հայրը հանրահայտ դերասան է, և իրեն ընկալում են որպես դերասանի տղա։ Ամեն դեպքում նա պայքարում է ինքնատիպությամբ հանդես գալու համար։
Ալեքսանդրը խոստովանում է, որ իրեն հաճախ մոտիվացնում և ուժ է տալիս իր մայրիկը։ Նա պատմել է նաև իր դպրոցական առաջադիմության, ընտանեկան առօրյայի և այլնի մասին։ Ալեքսանդրի ուշագրավ պատմությունների մանրամասները կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։