Տեսեք՝ ինչպես է կատուն փրկում երեխայի կյանքը․ տեսանյութ

Կոլումբիայի Բոգոտա կոչվող քաղաքում կատուն հրաշքով փրկել է վտшնգի մեջ հայտնված երեխայի կյանքը։ Գատուբելան՝ Սիամական ցեղատեսակի կատուն, որին որդեգրել էին կացարանից, թույլ չի տվել՝ մեկ տարեկան տղան գլորվի աստիճաններից։ Այդ պահը ֆիքսվել է տեսախցիկներում։

Ողբերգությունը մոտ էր, երբ 27-ամյա Դիանա Լորենա Ալվարեսն իր որդուն՝ Սամուելին, մի քանի րոպեով թողել է մահճակալի մեջ՝ դուրս գալով սենյակից։ Վերադառնալով՝ կինը տեսել է՝ ինչպես է իր որդին սողում հատակով։ Մայրը որոշել է նայել՝ ինչպես է երեխան դուրս եկել մահճակալից։

Տեսագրությունը դիտելուց հետո Դիանան ապշել է․ իրենց կատուն փրկել է Սամուելին։ Եթե կատուն չլիներ, երեխան կգլորվեր բարձր աստիճաններից։ Կադրերում երևում է՝ ինչպես է նորածինը սողում մահճակալի շուրջ, իսկ կատուն հետևում է իրեն։

Երբ երեխան սողում է դեպի ելքը, կատուն թռնում է երեխայի վրա՝ փակելով մուտքը։ Կենդանին ամեն կերպ բրդում է Սամուելին՝ մուտքից հետ։

Իրոք որ հրաշք է, երբ կատուն կարողանում է նման կերպ վարվել։ Ճիշտ են ասում՝ կենդանիները հիանալի դայակներ են։ Գատուբելան ապացուցում է դա։

Рейтинг
( 3 оценки, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: